Հանձնարարություններ: Ձեռներեցություն

01.11-05.11

Գիրքը

Թեմա 6-1, էջ 49

1․ Ի՞նչ է ուսումնասիրում մարքեթինգը

Մարքեթինգը գիտություն է ապրանքի վաճառքի մասին: Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Այն ուղղված է անհատների և մարդկանց խմբերի կարիքների և պահանջմունքների բավարարմանը, որոշակի արժեք ունեցող ապրանքներ/ծառայություններ ստեղծելու, դրանք առաջարկելու և փոխանակելու միջոցով:

2․ Ո՞րն է Պարետոյի օրենքը, կամ 80/20 սկզբունքը

Պարետոյի սկզբունք կամ ինչպես անվանում են փոքր ջանքերի կամ անհավասարակշռության սկզբունք:

Սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%-ը: Այստեղից հետևում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի մեծ մասը գրեթե կապ չունի ստացված արդյունքի հետ: 80/20 արտահայտությունը բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար:

01.11-05.11

Գիրքը

Թեմա 6-1, էջ 49

1․ Ի՞նչ է ուսումնասիրում մարքեթինգը

Մարքեթինգը գիտություն է ապրանքի վաճառքի մասին: Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Այն ուղղված է անհատների և մարդկանց խմբերի կարիքների և պահանջմունքների բավարարմանը, որոշակի արժեք ունեցող ապրանքներ/ծառայություններ ստեղծելու, դրանք առաջարկելու և փոխանակելու միջոցով:

2․ Ո՞րն է Պարետոյի օրենքը, կամ 80/20 սկզբունքը

Պարետոյի սկզբունք կամ ինչպես անվանում են փոքր ջանքերի կամ անհավասարակշռության սկզբունք:

Սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%-ը: Այստեղից հետևում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի մեծ մասը գրեթե կապ չունի ստացված արդյունքի հետ: 80/20 արտահայտությունը բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար:

Հայոց լեզու Առաջադրանք

Անթերի կապույտ երկինք է` ուրացուցիչ պայծառ արև։ Ժայռուտի վրա լուրթ երկնքի ներքո երևում է Երերույքի տաճարը թևաթափ, հսկայի նման լռության և ժամանակի մեջ սուզված։ Տուֆը Անիինն է արևի շոյանքի տակ երբեմն այրող, երբեմն քնքուշ երանգավորումներով, նայած թե օրվա որ ժամն է։ Որմնասյուների ստվերները լոկ ստվերներ չեն, այլ հարթ պատերի ազնվությունը և վսեմությունը շեշտող թավշյա վրձնահարվածներ։ Տեղում գամվել եմ ու մտովի հաշիվ եմ անում, ուղիղ 1500 տարվա քարե հուշ է Երերույքը։

Հաշվետվություն

Ես Սամել Ավետիսյանս ընդունվեցի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի քոլեջ, ընտրել եմ գինե գործություն բաժինը։ Այս մեկ տարվա ընթացքում մասնակցել եմ տարբեր ճանփորդություների՝ այցելել եմ Արատես, Թալին,Էջմիյածին Մեղրաձոր : Քոլեջում ընկեր Արտակի հետ պատրաստել ենք խաղողի սպիտակ և կարմիր գինի ։Այցելել եմ գինու գործարաններ համտեսել եմ այնտեղ տարբեր գինիներ և վերջում նվիրել ենք մեր քոլեջում պատրաստած գինին։ Քոլեջում ձեռք եմ բերել մտերիմ ընկերներ։Տարվա վերջում ավարտական կուրսին օգնեցի իրենց վերջին զանգի հարցում և իմ մասնակցությունը ունեցա ։Այսքանով փորձեցի ներկայացել իմ մեկ տարվա հաշվետվությունը ◦

Դալմայի այգի

Մենք առավոտյան, ընկեր Արտակի հետ միասին, քոլեջի բակից շարժվեցինք դեպի՝ Դալմայի այգի, որտեղ խաղողի վազերը խնամքի կարիք ունեին։ Երբ հասանք տեղ սկսեցինք վազերի շուրջը մաքրել մոլախոտերից։ Նաև փայտեր ամրացրեցինք տնկիների կողքին։ Տնկիները չորացած էին։ Ջրեցինք և խնամեցինք  տնկիները։

Ժողովրդավարություն

  • Հավասարություն։ Այս գաղափարը առաջին հերթին վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական, կրոնական և այլ պատկանելիությունից։
  • Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին, այն է` որոշումների ընդունման գործընթացին, որը երկկողմանի գործընթաց է՝ հասարակություն-կառավարություն և կառավարություն-հասարակություն։
  • Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Ընտրությունների արդյունավետության համար հարկավոր է, որ դրանք լինեն պարբերական, ազատ և արդար։
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում  թափանցիկության ապահովման միջոցով։
  • Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում

Արդի ժամանակներում ամբողջ Երկրի ընդամենը 19% -ն է ժողովրդավարական, բայց որպես իդեալական կառավարման ձև գրեթե բոլոր երկրները ձգտում են դրան։ Եթե այն լավ բան չլիներ, ոչ ոք չէր ձգտի դրան։Դրա լավ կողմը այն է , որ ժողովուրդն է ընտրում իր երկիրը կառավարողին և ես կարծում եմ , որ դա շատ ճիշտ է: Չէ, որ երկիրը կազմում է ժողովուրդը, կարելի է ասել, որ երկրի տերը ժողովուրդն է: Եվ ես կարծում եմ , որ երկրում ամեն քայլ, որոշում պետք է կայացվի ժողովրդի ընտրությամբ:Սակայն ինձ համար բացասական կողմը այն է, որ ժողովուրդը կարող է քաղաքականությունից ոչինչ չհասկանալով, կողքի մարդկանց լսելով սխալ որոշում կայացնել:

ՀՀ ժողովրդական երկիր է դարձել դեռ 1991 թվականից, երբ անկախացավ, սակայն դա այդպես չի եղել, մեր հին կառավարության անդամները կարողացել են գնել ձայներ, այսինքն մի փոքրիկ գումարով խաբել ժողովրդին և կանգնել իշխանության գլուխ:Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը ազատ արտահայտելու, ընտրությունները պետք է լինեն ազատ,հավասար և գաղտնի: Մեր երկրում 2տարի է, ինչ այդպես է, երբ ժողովուրդը համախմբվելով արեց հեղափոխություն ՝ ոչ բռնի ուժով և իր իսկ նախընտրած թեկնածուին ընտրեց, որպես երկրի կառավարիչ:

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։

Մեխանիկական շարժում,հետագիծ,նյութական կետ,արագություն

Առարկայի տեղափոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում:

Կյանքի դաս համար մեկ

Ամեն ինչ գտնվում է շարժման մեջ, և ամեն ինչ փոփոխվում է:

Մենք բոլորս պիտի փոխվենք:

Մարմնի հետևից թողաց գիծը կոչվում է հետագիծ:

Նյութական կետ է կոչվում այն մարմինը որի չափերը կարելի է ամտեսել:

Արագությունը դա միավոր ժամանակում անցած ճանապարհն է:

Անցած ճանապարհը դա հետագծի երկարություն է

V=S:t

Մագնիսական դաշտ

Մագ. դաշտը առաջանում է շարժվող լիցքերի հիման վրա։ Այսպիսով հոսանքը անցնելով հաղորդչի միջով իր շուրջը առաջացնում է մագնիսական դաշտ, հաղորդիչը վերածվում է մագնիսի։ Մագնիսական դաշտ ստանալու ամենապատկերավոր օրինակը դա էլեկտրամագնիսական կոճն է, որքան շատ են կոճի վրաի փաթույթները այնքան մեծ է մագնիսական դաշտը։

Ձախ ձեռքի կանոնը

Այս կանոնը ցույց է տալիս մագնիսական և էլեկտրական դաշտերի ուղղությունը։ Երբ էլեկտրական հոսանքը ուղված է ձախ ձեռքի մատերի ուղղությամբ ապա մագնիսական դաշտը դուրս է գալու ձախ ձեռքի ափին ուղահայաց։ Այն մագնիսական դաշտը որը առաջանում է էլեկտրական հոսանքի շնորհիվ կոչվում է՝ ինդուկցիոն մագնիսական դաշտ։ Էլեկտրամագնիսական ալիք է կոչվում այն ալիքը, որը առաջանում է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի տատանումների շնորհիվ էլէկտրամագնիսական ալիքի օրինակ է հանդիսանում լույսը։ Լույսի փոքրագույն մասնիկները ֆոտոներն են ֆոտոնը իրենից ներկայացնում է էլեկտրամագնիսական ալիքներ։

Ռութ Բարի

Ռութ Բարի (նոյեմբերի 19, 1917 – օգոստոսի 25, 2005[1]), ամերիկացի մաթեմատիկոս, որը հայտնի է գրաֆների տեսության և հոմոմորֆիզմի բնագավառում իր աշխատանքներով: Լեհ-հրեա գաղթականների դուստր: 1966 թվականից նա Ջոն Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր էր:Ռութը մեծացել է Բրուքլինում և 1949 թվականին ավարտել է Բրուքլինի քոլեջը մաթեմատիկայի բակալավրի աստիճանով: Շարունակելով ուսումը Ջոնս Հոփքինսի համալսարանում՝ 1943 թվականին ստացել է մագիստրոսի կոչում՝ ընդունվելով առաջին դոկտորանտուրան: 1966 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Քարտեզների բացարձակ նվազեցում՝ ոչ ավելի, քան 19 մարզերում» թեմայով[3]: Քարտեզի կրճատման խնդիրը 1913 թվականին առաջադրվեց Ջ.Բ. Բիրխոֆի կողմից[4], նրա ղեկավարի գիտական ​​ղեկավարը, Դ.Կ. Լյուիսը[5]:

Երեք դուստրերի է դաստիարակել. բնապահպան ակտիվիստ Ջուդի Բարի, գիտական լրագրող Ջին Կոլատ և արվեստի պատմաբան Մարթա Բարի: