Հայոց լեզու Առաջադրանք

Անթերի կապույտ երկինք է` ուրացուցիչ պայծառ արև։ Ժայռուտի վրա լուրթ երկնքի ներքո երևում է Երերույքի տաճարը թևաթափ, հսկայի նման լռության և ժամանակի մեջ սուզված։ Տուֆը Անիինն է արևի շոյանքի տակ երբեմն այրող, երբեմն քնքուշ երանգավորումներով, նայած թե օրվա որ ժամն է։ Որմնասյուների ստվերները լոկ ստվերներ չեն, այլ հարթ պատերի ազնվությունը և վսեմությունը շեշտող թավշյա վրձնահարվածներ։ Տեղում գամվել եմ ու մտովի հաշիվ եմ անում, ուղիղ 1500 տարվա քարե հուշ է Երերույքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *