Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), բաժնետիրական ընկերություն, որտեղ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց բաժնետոմսերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց բաժնետերի ընդհանուր ժողովի համաձայնության։ Բաց բաժնետիրական ընկերությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների մասին տեղեկությունները: Նման պահանջը նպատակաուղղված է ներդումների և ընկերության գործունեության թափանցիկության բարձրացմանը:
Month: December 2021
Հանձնարարություններ: Ձեռներեցություն
01.11-05.11
Թեմա 6-1, էջ 49
1․ Ի՞նչ է ուսումնասիրում մարքեթինգը
Մարքեթինգը գիտություն է ապրանքի վաճառքի մասին: Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:
Այն ուղղված է անհատների և մարդկանց խմբերի կարիքների և պահանջմունքների բավարարմանը, որոշակի արժեք ունեցող ապրանքներ/ծառայություններ ստեղծելու, դրանք առաջարկելու և փոխանակելու միջոցով:
2․ Ո՞րն է Պարետոյի օրենքը, կամ 80/20 սկզբունքը
Պարետոյի սկզբունք կամ ինչպես անվանում են փոքր ջանքերի կամ անհավասարակշռության սկզբունք:
Սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%-ը: Այստեղից հետևում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի մեծ մասը գրեթե կապ չունի ստացված արդյունքի հետ: 80/20 արտահայտությունը բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար: