Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), բաժնետիրական ընկերություն, որտեղ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց բաժնետոմսերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց բաժնետերի ընդհանուր ժողովի համաձայնության։ Բաց բաժնետիրական ընկերությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների մասին տեղեկությունները: Նման պահանջը նպատակաուղղված է ներդումների և ընկերության գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *