Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *