Ժողովրդավարություն

  • Հավասարություն։ Այս գաղափարը առաջին հերթին վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական, կրոնական և այլ պատկանելիությունից։
  • Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին, այն է` որոշումների ընդունման գործընթացին, որը երկկողմանի գործընթաց է՝ հասարակություն-կառավարություն և կառավարություն-հասարակություն։
  • Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Ընտրությունների արդյունավետության համար հարկավոր է, որ դրանք լինեն պարբերական, ազատ և արդար։
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում  թափանցիկության ապահովման միջոցով։
  • Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում

Արդի ժամանակներում ամբողջ Երկրի ընդամենը 19% -ն է ժողովրդավարական, բայց որպես իդեալական կառավարման ձև գրեթե բոլոր երկրները ձգտում են դրան։ Եթե այն լավ բան չլիներ, ոչ ոք չէր ձգտի դրան։Դրա լավ կողմը այն է , որ ժողովուրդն է ընտրում իր երկիրը կառավարողին և ես կարծում եմ , որ դա շատ ճիշտ է: Չէ, որ երկիրը կազմում է ժողովուրդը, կարելի է ասել, որ երկրի տերը ժողովուրդն է: Եվ ես կարծում եմ , որ երկրում ամեն քայլ, որոշում պետք է կայացվի ժողովրդի ընտրությամբ:Սակայն ինձ համար բացասական կողմը այն է, որ ժողովուրդը կարող է քաղաքականությունից ոչինչ չհասկանալով, կողքի մարդկանց լսելով սխալ որոշում կայացնել:

ՀՀ ժողովրդական երկիր է դարձել դեռ 1991 թվականից, երբ անկախացավ, սակայն դա այդպես չի եղել, մեր հին կառավարության անդամները կարողացել են գնել ձայներ, այսինքն մի փոքրիկ գումարով խաբել ժողովրդին և կանգնել իշխանության գլուխ:Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը ազատ արտահայտելու, ընտրությունները պետք է լինեն ազատ,հավասար և գաղտնի: Մեր երկրում 2տարի է, ինչ այդպես է, երբ ժողովուրդը համախմբվելով արեց հեղափոխություն ՝ ոչ բռնի ուժով և իր իսկ նախընտրած թեկնածուին ընտրեց, որպես երկրի կառավարիչ:

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։

Մեխանիկական շարժում,հետագիծ,նյութական կետ,արագություն

Առարկայի տեղափոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում:

Կյանքի դաս համար մեկ

Ամեն ինչ գտնվում է շարժման մեջ, և ամեն ինչ փոփոխվում է:

Մենք բոլորս պիտի փոխվենք:

Մարմնի հետևից թողաց գիծը կոչվում է հետագիծ:

Նյութական կետ է կոչվում այն մարմինը որի չափերը կարելի է ամտեսել:

Արագությունը դա միավոր ժամանակում անցած ճանապարհն է:

Անցած ճանապարհը դա հետագծի երկարություն է

V=S:t

Մագնիսական դաշտ

Մագ. դաշտը առաջանում է շարժվող լիցքերի հիման վրա։ Այսպիսով հոսանքը անցնելով հաղորդչի միջով իր շուրջը առաջացնում է մագնիսական դաշտ, հաղորդիչը վերածվում է մագնիսի։ Մագնիսական դաշտ ստանալու ամենապատկերավոր օրինակը դա էլեկտրամագնիսական կոճն է, որքան շատ են կոճի վրաի փաթույթները այնքան մեծ է մագնիսական դաշտը։

Ձախ ձեռքի կանոնը

Այս կանոնը ցույց է տալիս մագնիսական և էլեկտրական դաշտերի ուղղությունը։ Երբ էլեկտրական հոսանքը ուղված է ձախ ձեռքի մատերի ուղղությամբ ապա մագնիսական դաշտը դուրս է գալու ձախ ձեռքի ափին ուղահայաց։ Այն մագնիսական դաշտը որը առաջանում է էլեկտրական հոսանքի շնորհիվ կոչվում է՝ ինդուկցիոն մագնիսական դաշտ։ Էլեկտրամագնիսական ալիք է կոչվում այն ալիքը, որը առաջանում է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի տատանումների շնորհիվ էլէկտրամագնիսական ալիքի օրինակ է հանդիսանում լույսը։ Լույսի փոքրագույն մասնիկները ֆոտոներն են ֆոտոնը իրենից ներկայացնում է էլեկտրամագնիսական ալիքներ։