Ժողովրդավարություն

  • Հավասարություն։ Այս գաղափարը առաջին հերթին վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական, կրոնական և այլ պատկանելիությունից։
  • Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին, այն է` որոշումների ընդունման գործընթացին, որը երկկողմանի գործընթաց է՝ հասարակություն-կառավարություն և կառավարություն-հասարակություն։
  • Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Ընտրությունների արդյունավետության համար հարկավոր է, որ դրանք լինեն պարբերական, ազատ և արդար։
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում  թափանցիկության ապահովման միջոցով։
  • Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում

Արդի ժամանակներում ամբողջ Երկրի ընդամենը 19% -ն է ժողովրդավարական, բայց որպես իդեալական կառավարման ձև գրեթե բոլոր երկրները ձգտում են դրան։ Եթե այն լավ բան չլիներ, ոչ ոք չէր ձգտի դրան։Դրա լավ կողմը այն է , որ ժողովուրդն է ընտրում իր երկիրը կառավարողին և ես կարծում եմ , որ դա շատ ճիշտ է: Չէ, որ երկիրը կազմում է ժողովուրդը, կարելի է ասել, որ երկրի տերը ժողովուրդն է: Եվ ես կարծում եմ , որ երկրում ամեն քայլ, որոշում պետք է կայացվի ժողովրդի ընտրությամբ:Սակայն ինձ համար բացասական կողմը այն է, որ ժողովուրդը կարող է քաղաքականությունից ոչինչ չհասկանալով, կողքի մարդկանց լսելով սխալ որոշում կայացնել:

ՀՀ ժողովրդական երկիր է դարձել դեռ 1991 թվականից, երբ անկախացավ, սակայն դա այդպես չի եղել, մեր հին կառավարության անդամները կարողացել են գնել ձայներ, այսինքն մի փոքրիկ գումարով խաբել ժողովրդին և կանգնել իշխանության գլուխ:Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը ազատ արտահայտելու, ընտրությունները պետք է լինեն ազատ,հավասար և գաղտնի: Մեր երկրում 2տարի է, ինչ այդպես է, երբ ժողովուրդը համախմբվելով արեց հեղափոխություն ՝ ոչ բռնի ուժով և իր իսկ նախընտրած թեկնածուին ընտրեց, որպես երկրի կառավարիչ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *