Ամանորյա ֆիլմի դիտում

«Իմ ընկեր Ձմեռ պապը» ֆիլմի հերոսի՝ 6-ամյա Անտուանի երազանքը ամանորյա գիշերը ձմեռ պապի հետ երկնքում հայտնվելն էր։ Պարզվում է, որ փոքրիկի երազանքն այդքան էլ անիրական չէ․ հայտնվում է Ձմեռ պապն ու սկսվում ամանորյա հրաշքը։ Զարմանալի ու հետաքրքիր, իրադարձություններով հարուստ ֆիլմ, որը կարելի է դիտել ընտանիքի անդամների հետ։

Տոլմայի մասին

Տոլմայի ճշգրիտ ծագումը հայտնի չէ, սակայն թուրքերը և հույները դրա ծագումը վերագրում են իրենց։ Տոլմայի մասին հիշատակությունը բացակայում է վաղ պարսկական և արաբական աղբյուրներում, բայց այն արդեն հայտնի է Օսմանյան կայսրության ժամանակներից՝ ի պատիվ սուլթանական խոհանոցի։ Հնարավոր է՝ տոլման ի հայտ է եկել այդ ժամանակ, բայց նաև հնարավոր է՝ այն փոխառնված լինի հունական խոհանոցից, որը հարուստ է խոհարարական ավանդույթներով։

Երեխաների իրավունքները

Երեխաների իրավունքները մարդու իրավունքներին վերաբերող առանձին Կոնվենցիայով ընդգծելու համար բազմաթիվ պատճառներ կան:

Երեխաները անհատներ են

Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:

Երեխաները կյանքն սկսում են որպես միանգամայն կախյալ էակներ

Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:

Կառավարության գործողությունները կամ անգործությունը երեխաների վրա ազդում են առավել զգալի, քան հասարակության որևէ այլ խմբի վրա

Գործնականում կառավարության քաղաքականության յուրաքանչյուր ոլորտ՝ կրթությունից մինչև առողջապահություն, այս կամ այն չափով ազդում է երեխաների վրա: Երեխաներին հաշվի չառնող անհեռատես քաղաքականություն մշակելը բացասաբար է անդրադառնում հասարակության բոլոր անդամների ապագայի վրա:

Երեխաների տեսակետները պետք է լսվեն և հաշվի առնվեն քաղաքական գործընթացներում

Երեխաները, որպես կանոն, չեն քվեարկում և, սովորաբար, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին: Առանց երեխաների կարծիքներին հատուկ ուշադրություն դարձնելու, ընդ որում՝ այդ կարծիքները արտահայտված լինեն տանը, թե դպրոցում, իրենց համայնքներում և անգամ կառավարությունների առջև, երեխաների տեսակետները մնում են չլսված՝ նրանց վրա ներկայումս ազդող կամ ապագայում ազդելիք բազմաթիվ կարևոր հարցերում:

Հասարակությունում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններ անհամաչափ, հաճախ՝ բացասական ներգործություն են ունենում երեխաների վրա

Ընտանիքի կառուցվածքի վերափոխումը, գլոբալիզացիան, կլիմայի փոփոխությունը, թվայնացումը, զանգվածային միգրացիան, զբաղվածության փոփոխվող միտումները, սոցիալական ապահովության նեղացող ծածկույթը շատ երկրներում ուժեղ ներգործություն ունեն երեխաների վրա: Այս փոփոխությունների ներգործությունը կարող է առանձնապես կործանարար լինել զինված հակամարտությունների և նման այլ արտակարգ իրավիճակներում:

Երեխաների առողջ զարգացումը վճռորոշ նշանակություն ունի ցանկացած հասարակության ապագա բարեկեցության հարցում

Զարգացման ընթացքով պայմանավորված՝ երեխաները, ավելի քան մեծահասարկները, առանձնապես խոցելի են կենսական այնպիսի անբավարար պայմանների առումով, ինչպիսիք են՝ աղքատությունը, առողջապահության, սնուցման անբավարարությունը, ապահով խմելու ջրի սակավությունը, բնակության անբավարար պայմանները և շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Հիվանդությունների, թերսնուցման և աղքատության հետևանքները հաճախ վտանգում են երեխաների, ուստիև՝ այն հասարակությունների ապագան, ուր նրանք ապրում են:

Երեխաների հարցում թերացող հասարակությունը խիստ թանկ է վճարում դրա դիմաց

Սոցիալական հետազոտություններում տեղ գտած եզրահանգումները ցույց են տալիս, որ վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները էական ազդեցություն ունեն նրան հետագա զարգացման հարցում:

Эчмиадзин

У каждого народа есть свои святые и особо почитаемые места. Для армян всего мира, вот уже почти две тысячи лет, таким местом является древний Эчмиадзин, раскинувшийся на живописной Араратской равнине. Город своей богатой историей восходит к старинному поселению Вардкесаван, основанному во II веке до н.э. Позже, в начале II века н. э. царь Великой Армении Вагаршак I (117-140 гг.) построил на этом месте свою столицу, назвав ее в честь себя Вагаршапатом.Вера на этой земле во все времена была и остается главным оплотом государственности, символом единства и процветания народа. Армения – первая в мире страна, в незапамятном 301 году н. э., провозгласившая христианство своей государственной религией. И с тех самых пор Эчмиадзин становится культовым местом для всех верующих: культурным, духовным и цивилизаторским сердцем страны. По давней легенде на этом месте некогда случилось пророческое видение у святого Григория Просветителя – первого католикоса всех армян: Христос сошел с небес и золотым молотом указал на место, где должен быть воздвигнут храм. Так в 301 году царь Трдат III основал Первопрестольный кафедральный собор – Эчмиадзин, что с армянского языка означает: «сошел Единородный», он является одним из старейших в мировой истории. Впоследствии, в 1945 году и сам город был переименован в честь храма.Шли столетия, вокруг собора вырастали все новые и новые религиозные сооружения: церковь великомученицы Рипсимэ, возведенная в 618 году, базилика святой девы Гаянэ, построенная в 630 году, храм святой девы Шокагат, воздвигнутый в 1634 году.По преданию девы были одними из первых христианок в Армении, проповедовали и распространяли веру в единого Бога среди народа. Однажды случилось так, что царь Трдат III, в то время еще будучи язычником, возжелал прекрасную Рипсимэ, дева отличалась необычайной красотой. Но она была добродетельна и непреклонна к властителю, тогда тиран в порыве ярости приказал побить камнями ее вместе с верными подругами. И Рипсимэ приняла мученическую смерть, убийцу же вскоре настиг неизлечимый недуг. Святой Григорий Просветитель, сжалился над царем и исцелил его, после этого чуда Трдат III раскаялся в своем грехе, уверовал в Иисуса, построил Эчмиадзин и позволил крестить народ.Сегодня Эчмиадзин – стержневая опора Армянской апостольской церкви, в нем находится резиденция патриарха. В 1992 году городу было официально возвращено древнее наименование Вагаршапат, но многие по-прежнему используют прежнее название. В 2000 году Первопрестольный кафедральный собор был внесен в список культурного наследия ЮНЕСКО.

Առաջադրանքներ

2․Տրված  զույգ  բառերից  ընտրեցե’ք  մեկական  արմատ  և  կազմեցե’ք   մեկական  բարդ  բառ.

խոհական —  այլատարր — այլախոհ

զմայլելի, մեծահոգի — հոգեզմայլ

որակազրկում — բարձրաբերձ — բարձրորակ

դրամապանակ — հիմնավոր — հիմնադրամ

արշավախումբ —  հաղթական — հաղթարշավ

պատվարժան — ինքնամեծար — մեծապատիվ

3․Կազմեցե’ք   մեկական բարդ բառ`  վերջին  բաղադրիչ  դարձնելով  տրված  բառերի  առաջին  արմատները.

ցավատանջ — փորացավ

որակազրկում — չարորակ

մտավախություն — թեթևամիտ

հոգատար — մտահոգ

տեսագրություն — վատատես

նենգամիտ — չարանենգ

Աշխարհագրություն

3․Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

1) հողերի աշխարհագրությունը
3) գեոմորֆոլոգիան
2) կլիմայագիտությունը
4) լանդշաֆտագիտությունը

5․Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.

1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա
2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա
3) Ճապոնիա, Չինաստան, Իրան
4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

7․Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.

1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան
2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա
3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա
4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

9․Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

1) 1, 2, 3, 4
2) 1, 4, 2, 3
3) 1, 3, 4, 2
4) 1, 4, 3, 2

11․Միապետություններ են.
1) Ռուսաստանը և Նիդերլանդները
2) Ճապոնիան և Չինաստանը
3) Իսպանիան և Շվեդիան
4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան