Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը

Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը1. Վերլուծել այն միջազգային իրադարձությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները, և ի՞նչ ժառանգություն ստացավ ներկա անկախ Հայաստանի Հանրապետությունը:ՀՀ- ի տնտեսաաշխարհագրական ու քաղաքաաշխարհագրական դիրքերի առանձնահատկություններն են ՝ մեր ներմայրցամաքային դիրքը, միջազգային ուղիների խաչմերուկում գտնվելը, համաշխարհային տարբեր քաղաքակրթությունների փոխազդեցության ոլորտում գտնվելը: Իսկ ոչ նպաստավոր հատկանիշներից են ՝ օրինակ այն, որ մենք միևնույն ժամանակ գտնվում ենք այնտեղ, որտեղ մեզ ոչնչացնել ցանկացող հարևան երկրներն են գտնվում: Իսկ այդ ամենն նպաստավոր դարձնելու համար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարումը, նրա շրջափակ ման վերացումը, ղարաբաղյան հարցի խաղաղ լուծումը կարող են արմատապես փոխել քաղաքա կան իրադրությունն ամբողջ Հարավային Կովկասում, վերջ դնել ազգամիջյան թշնամանքին եւ հաս տատել կայուն խաղաղություն: Դա թույլ կտա լիովին օգտագործել Հայաստանի եւ նրա հարեւան երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավորությունները։2. Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հատկանիշները։ Արդյո՞ք կարելի է ոչ նպաստավոր հատկանիշները դարձնել նպաստավորՀՀ- ի տնտեսաաշխարհագրական ու քաղաքաաշխարհագրական դիրքերի առանձնահատկություններն են ՝ մեր ներմայրցամաքային դիրքը, միջազգային ուղիների խաչմերուկում գտնվելը, համաշխարհային տարբեր քաղաքակրթություննհերի փոխազդեցության ոլորտում գտնվելը: Իսկ ոչ նպաստավոր հատկանիշներից են ՝ օրինակ այն, որ մենք միևնույն ժամանակ գտնվում ենք նաև այնտեղ, որտեղ մեզ ոչնչացնել ցանկացող հարևան երկրներն են գտնվում:3. Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ- ի տնտեսաաշխարհագրական դիրքըՆերկա իրավիճակում ՀՀ- ի տնտեսաաշխարհագրական դիրքը ոչ նպաստավոր է, քանի որ գտնվում է երկու թշնամի հարևան երկրների կողքին: Հայաստանում գործող երկաթուղիները, ավտոխճուղիները, նավահանգիստները եղել են նաև մինչև ՀՀ- ի անկախացումը: Այս պատճառը ևս հետևում է, որ ՀՀ- ի տնտեսաաշխարհագրական դիրքը ոչ նպաստավոր է:4. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ- ի և Արցախի Հանրապետության ներկա սահմանները։

Մեյոզ

Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն, բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։Մեյոզը բաղկացած է 2 հաջորդական բաժանումներից, որոնց միջև կա կարճ ինտերֆազ:I պրոֆազ,, առաջին պրոֆազը շատ բարդ է և կազմված է 5 փուլերից:Լիպտոտենա կամ լիպտոնեմա, քրոմոսոմների փաթեթավորում, ԴՆԹ-ի կոնդենսացիա քրոմոսոմների ձևավորումով՝ բարակ թելերի տեսքով (քրոմոսոները կարճանում են):Զիգետգենա կամ զիգոնեմա, ընթանում է կոնյուգացիա՝ հոմոլոգ քրոմոսոմների ձևավորված կազմությունների հետ միացումով, որը կազմված է երկու միացած քրոմոսոմներից, որոնք նաև կոչվում են բիվալենտեներ և ընթանում է նրանց հետագա խտացումը:Պահիտենա կամ պահինեմա, (ամենաերկար փուլը), մի քանի մասերում հոմոլոգ քրոմոսոմները իրար են միացվում, ձևավորելով խիազմաներ: Այնտեղ տեղի է ունենում տրամախաչում՝ հոմոլոգիական քրոմոսոմների միջև մասերի փոխանակում:Դիպլոտենա կամ դիպլոնեմա, տեղի է ունենում քրոմոսոմների մասնակի ապապարուրում, այդ ժամանակ կարող է նաև աշխատել գենոմի մասը, տեղի է ունենում տրանսկրիպցիաների գործընթացներ (ՌՆԹ-ի ձևավորում), տրանսլիացիա (սպիտակուցի սինթեզ); հոմոլոգ քրոմոսոմները դեռևս մնում են միացված: Որոշ կենդանիների մոտ ձվաբջիջիների քրոմոսոմները մեյոզի այս փուլում ձեռք են բերում լամպաձև խոզանակի նման քրոմոսոմների բնորոշ ձև:Դիակենես, ԴՆԹ-ն մաքսիմալ կերպով կոնդեսացվում է, սինթեզման գործընթացները ավարտվում են, միջուկային թաղանքը լուծվում է; ցենտրիոլները հեռանում են դեպի տարբեր բևեռներ; հոմոլոգիական քրոմոսոմները մնում են միացված:I պրոֆազից հետո ցենտրիոլները հեռանում են դեպի բջջի բևեռները, ձևավորվում են բաժանման իլիկի թելիկները, միջուկային մեմբրանը և միջուկները քանդվում են:

Արշակ II, Պապ, Վարազդատ, Արշակ III, Խոսրով IV, Վռամշապուհ, Արտաշես IV

Արշակ II- 350-368

Արշակ Բ-ն գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին: Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն:

353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:

Պայքար սկսվեց նախարարական տների ներսում: Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը: Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում):

Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել ավատատիրական ճնշումից դժգոհ տարրերին: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը: Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ աշխատավորները: Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում: Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել դատական պատասխանատվությունից: Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ: Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին:

Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց: Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել: Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար: Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց:

Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե’ Հռոմը և թե’ Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Հայաստանի ռազմուժի վճռորոշ լինելը այս կամ այն կողմին դաշնակցելու դեպքում, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին: Նա սակայն մնում էր չեզոք՝ շեշտը դնելով Հայոց թագավորության հզորությունն ամրապնդելու վրա: Այսուհանդերձ, Հայոց երկիրը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց:

Ի վերջո, ելնելով ուժերի հարաբերակցությունից, Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: 363թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա: Սակայն Հուլիանոսը կռիվներից մեկում զոհվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով: Հայաստանի համար ամենավտանգավորն այն էր, որ կայսրությունը պարտավորվում էր պարսկական արշավանքի դեպքում Հայաստանին չօգնել: Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»:

364թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Հայոց թագավորության վրա: Թշնամին մտնում է Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց թագավորների դամբարանը: Քանդել չհաջողվեց միայն Սանատրուկի գերեզմանը: Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Այրարատյան դաշտ, որտեղ ջախջախվեց հայկական բանակի կողմից: Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում:

Հայ-պարսկական հիշյալ պատերազմը տևեց 4 տարի: Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր: Սակայն ուժերն անհավասար էին և ավելի փոքր Հայաստանի ուժերն սկսեցին սպառվել: Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը: Չնայած այդ բոլորին, հայկական բանակը շարունակում էր հարվածներ հասցնել պարսից բանակներին և դուրս քշել երկրից:

Քաջ գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը նշանակալիորեն թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:

Արշակ Բ-ն մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:

Պապ թագավոր- 370-374

Արշակի ձերբակալումից հետո պարսկական զորքերը 367թ. կրկին ներխուժեցին Հայաստան: Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում: Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով Փառանձեմի ծանր կացությունը, որոշում են օգնել նրան: Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ խայտառակ ջարդ է տալիս ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանքով ուղարկվում է հռոմեացիների մոտ:

Շապուհը, ահավոր զայրացած, նոր բանակ ուղարկեց Հայաստան: Երբ թվում էր, թե դրան նույնպես սպառնում էր առաջինի ճակատագիրը, Արտագերսում համաճարակ սկսվեց: Երբ Արտագերսը գործնականում զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին: Այնուհետև պարսիկները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին Հայոց թագավորության խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն: Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան:

Պապը հայտնվեց ծանր կացության մեջ: Բարբարոսական ցեղերի հարձակումների պատճառով հռոմեացիները չէին կարողանում օգնական ուժեր տրամադրել, իսկ պարսիկներն ավերում էին երկիրը: Պապը փորձեց լեզու գտնել Շապուհ Բ-ի հետ, սակայն Վաղես կայսրը 370թ. հնարավորություն ունեցավ զորք ուղարկելու Հայաստան՝ Պապի և Վասակ Մամիկոնյանի որդի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հայկական զորամասերի հետ միասին: Մի շարք ճակատամարտերում հաջողության հասնելով՝ հայ-հռոմեական բանակները Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ 371թ. Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում փայլուն հաղթանակ տարան պարսկական զորքերի նկատմամբ:

Պապը, չնայած պատանի հասակին, հանդես բերեց պետական մեծ գործչի անուրանալի հատկություններ: Նա ձեռնամուխ եղավ պարսկական արշավանքների ընթացքում Մեծ Հայքից անջատված երկրամասերի միավորմանը և թագավորության տարածքային ամբողջականության վերականգնմանը: Մուշեղ Մամիկոնյանին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել Հայոց թագավորության մինչպատերազմյան սահմանները, պատժել անհնազանդ նախարարներին և հայկական հողերին աչք տնկած Վիրքի ու Աղվանքի թագավորությունները:

Պատերազմից երկիրը տնտեսապես խիստ տուժել էր և թուլացել: Երիտասարդ միապետից պահանջվում էին գերմարդկային ջանքեր թագավորության տնտեսությունը վերականգնելու և ռազմական կարողությունը նախապատերազմյան վիճակին հասցնելու համար: Արշակ Բ-ի ու նախարարների հակադրության դառը հետևանքները հաշվի առնելով՝ Պապը խուսափեց երկիը վերաշինել նախարարներին հարկի տակ դնելով: Նա աշխատեց դա կատարել եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելու ճանապարհով: Թագավորական հրովարտակով բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդից և պտղիից: Դեռևս Տրդատ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը հարքունիս գրավվեց և բաժանվեց զինվորներին: Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը: Հոգևորականների դասը թողածները և հոգևորականների ազգականները զորակոչվեցին բանակ: Դրա շնորհիվ գործող բանակի զինվորների թիվը շուտով հասավ 90 հազարի:

Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել: Վիճակը շտկելու համար թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները: Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց: Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք պահվում էին պետության և եկեղեցու միջոցներով:

Պապի քաղաքականությունը, որի միակ նպատակը Հայոց թագավորության հզորության վերականգնումն էր, առաջ բերեց նախարարների մի մասի և եկեղեցու սպասավոոների ատելությունը: Պապին սկսում են մեղադրել անգամ Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ նա մահացել էր թոքերի հիվանդությունից: Սակայն նրա հեղինակությունը մեծ էր երկրռւմ, հատկապես ժողովրդական զանգվածների շրջանում: Ուստի բնավ պատահական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք իշխողի:

Հայոց թագավորության ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին հռոմեական արքունիքի խիստ դժգոհությունը: Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակցությունների պատրվակով հրավիրեց Տարսոն: Սակայն Հայոց թագավորը, պարզելով կայսեր նպատակը, իր 300 թիկնապահներով փախուստի դիմեց ու վերադարձավ Հայաստան՝ ուրախությամբ ընդունվելով ժողովրդի կողմից: Կայսրն ստիպված եղավ ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմացության» համար, իսկ Պապն էլ ձև արեց, թե ոչինչ չի պատահել:

Հայ-հռոմեական հակասությունների հետագա սրման համար պատճառ դարձան Ներսեսի մահից հետո նոր կաթողիկոսի ձեռնադրությունը և Պապի կողմից հայ-պարսկական հարաբերությունները կարգավորելու փորձերը: Սկզբում Պապը փորձեց կաթողիկոս ձեռնադրվելու համար Կեսարիա ուղարկել իր թեկնածուին, որին տեղի միտրոպոլիտը եկեղեցուց վտարեց: Համոզվելով, որ կաթողիկոսի ընտրությանը հռոմեական արքունիքն ու եկեղեցին միշտ միջամտելու են, Պապը դիմեց արմատական քայլի: Հուսիկ Աղբիանոսյան եպիսկոպոսին նա այլևս Կեսարիա չուղարկեց: Նրան կաթողիկոս ձեռնադրեցին հայոց եպիսկոպոսները: Նույնիսկ այսօր դժվար է գերագնահատել կատարվածը: Պապի այդ արմատական քայլի շնորհիվ Հայոց եկեղեցին դարձավ անկախ, ինքնագլուխ և բռնեց ազգային հոգևոր հաստատության վերածվելու ճանապարհը:

Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց Հայոց կաթողիկոսի Հայաստանում ձեռնադրվելու փաստը: Բացի այդ, Հռոմի ու Պարսկաստանի միջև խուսանավելու և հավասարակշռություն ստեղծելու Պապի քայլերը, որոնք ուղեկցվում էին հայ-պարսկական հարաբերությունների բարելավմամբ, խիստ անհանգստացրին կայսերը: Նրա գործակալները, որոնք գտնվում էին Հայաստանում և հետևում էին Պապի ամեն քայլին, հանձնարարություն ստացան սպանելու Հայոց թագավորին: Հռոմեական զորքերի հայաստանյան հրամանատարը 374թ. նրան հրավիրեց խնջույքի, որտեղ Պապը սպանվեց հռոմեացի զինվորների կողմից: Թագավորեր Պապը ևս գոնե երկու տասնամյակ, թերևս կկարողանար այնքան զորեղացնել ու կենսունակ դարձնել Հայոց թագավորությունը, որ V դ. 20-ական թթ. այն չէր ընկնի: Ցավոք, Պապի սպանությամբ Մեծ Հայքի թագավորությունը զրկվեց իր երիտասարդ տաղանդավոր թագավորից, իսկ նրա հաջորդներն ի վիճակի չեղան շարունակելու նրա սկսած հայրենանվեր գործը:

Հայոց պետության կենտրոնացման ու թագավորական կենտրոնաձիգ իշխանության ամրապնդման, երկիրը ռազմականապես հզորացնելու՝ Արշակ Բ-ի ու Պապի և նրանց նախորդների փորձերը ձախողվեցին: Պատճառը ոչ միայն ավատականացած նախարարության պառակտիչ գործունեությունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստանի՝ երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու և Հայաստանն իրենց ենթարկելու քաղաքականությունը:

Վարազդատ- 374-378

Սեփական պետության մեջ Պապ թագավորի սպանությունը սառը ցնցուղի տպավորություն թողեց Հայաստանում: Նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել Պարսկաստանի հետ և թագավորի սպանության համար Հռոմից վրեժ լուծել: Սակայն հատկապես հռոմեամետ նախարարները, որոնց մեջ էին նաև Պապին դավադրածները, աշխատում էին մյուսներին համոզել, որ Հայոց թագավորությունը ոչ կարող է պարսիկների գերիշխանությունն ընդունել, ոչ էլ միաժամանակ երկու տերությունների հետ թշնամանալ: Իր հերթին, հռոմեական կայսրը Հայոց թագավորի սպանության մեջ «մեղադրեց» իր զորավարին և Հայաստան թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378թթ.): Նա մարմնով հզոր երիտասարդ էր և արժանացել էր օլիմպիական խաղերի ախոյանի (չեմպիոնի) պատվին:

Վարազդատի կարճատև թագավորության շրջանում սպարապետի պաշտոնը շարունակում էր զբաղեցնել Մուշեղ Մամրկոնյանը, որը Փավստոսի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները»: Սակայն նրա վարքագիծը շուտով առաջ բերեց թագավորի դժգոհությունը: Սպարապետը, առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ: Նա կայսրին առաջարկում էր Հայոց աշխարհի ամեն մի գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր զորանիստ կենտրոնների: Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին, սակայն երաշխիք չկար, որ այդ զորանիստներում հռոմեական զորամասեր չէին տեղակայվի: Բուզանդի խոսքերով, կայսրը դրան ուրախությամբ համաձայնեց, որ Հայոց աշխարհը հաստատորեն կապվի Հռոմի հետ:

Առաջին հայացքից դա կարծես թե արվելու էր հանուն Հայոց թագավորության ուժեղացման, սակայն բոլորովին դժվար չէր տեսնել, որ դրա հետևանքով այն, փաստորեն, կդադարեր անկախ երկիր լինելուց: Ինչպես և սպասելի էր, ծրագիրը բացահայտվեց, և սպարապետի հռոմեամետ գործունեությունն առաջ բերեց երկրի անկախության ջատագով նախարարների բուռն դիմադրությունը: Թագավորը սպարապետի վարքագծի մեջ որոշակի վտանգ տեսավ իր արքայական իրավունքների նկատմամբ: Նրա կարգադրությամբ Մուշեղն սպանվեց: Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն:

Հայ նախարարության պառակտումն անկախության ջատագով, հռոմեամետ ու պարսկամետ խմբերի բարդացրեց երկրի առանց այն էլ ծանր կացությունը: Դրանից օգտվեց պարսից արքունիքը, որը, կայսրության արտաքին դժվարություններն օգտագործելով, Հայոց թագավորություն ուղարկեց Մամիկոնյան տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ Մանվելին: Նա առանց թագավորի համաձայնության հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա երկրից քշեց Վարազդատին: Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց:

Մանվել Մամիկոնյանը, որ Հայոց աշխարհ էր եկել որպես պարսից արքունիքի վստահելի անձ, շուտով, երկրի գործերին պարսկական միջամտությունից զայրացած, վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված զորամասը: Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ Արշակ Գ-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը: Մանվելը վարում էր Հայոց թագավորությունն ուժեղացնելու և նրա անկախությունը պահպանելու քաղաքականություն: Այդ նպատակով նա բարելավեց հարաբերությունները Հռոմի հետ: Մանվելի խնամակալության տարիները եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան:

Մանվելի մահից հետո Արշակ Գ-ն իր չափն անցնող հռոմեամետության պատճառով առաջ բերեց թե’ հայրենասեր և թե՛ պարսկամետ նախարարների դժգոհությունը: Վերջիններս դիմեցին պարսից Շապուհ Գ թագավորին՝ իրենց տալու ուրիշ թագավոր: Պարսիկները 384թ. Հայաստան ուղարկեցին Խոսրով Գ Արշակունուն, իսկ Արշակ Գ-ն ստիպված էր բավարարվել թագավորության արևմտյան մի փոքր հատվածով: Մեծ Հայքի թագավորությունը փաստորեն բաժանվեց երկու առանձին թագավորությունների:

Արշակ III- 378-387

Համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ իր տիրապետության տակ առնել Հայոց թագավորությունը, հռոմեական կայսրը և պարսից արքան որոշեցին այն բաժանել միմյանց միջև: 387թ. կողմերը պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության Արշակ Գ-ր իշխանության տակ գտնվող երկրամասերը որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ Խոսրով Գ-ի իշխանության տակ գտնվող երկիրը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին: Դրանով Մեծ Հայքի տարածքում հանդես եկած երկու թագավորությունները վերածվեցին կիսանկախ պետական միավորների:

Շատ չանցած Արշակ Գ-ն մահացավ: Հռոմեացիներն անմիջապես օգտվեցին դրանից և լուծարեցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը: Ճիշտ է, այն պահպանում էր մեծ ինքնավարություն, սակայն թագավորության վերացումը սթափեցրեց անգամ հռոմեամետ նախարարներին: Պարսից արքունիքն իր հերթին դեռևս 387թ. իր ենթակայության տակ էր առել հայկական բդեշխությունների տարածքը՝ դրանք դուրս բերելով Արևելահայկական թագավորության կազմից:

Խոսրով IV- 387-389, 415-416

Արևմտյան երկրամասերի որոշ նախարարներ, որոնք դեռ Արշակ Գ-ի թագավորության շրջանում դժգոհ էին նրա իշխանությունից, փորձեցին համաձայնության գալ Խոսրով Գ-ի հետ: Նրանք նույնիսկ Արշակ Գ-ի գանձերը փախցրին և հանձնեցին Խոսրով Գ-ին: Արշակ Գ-ի հետ թագավորության արևելյան երկրամասերից Մեծ Հայքի արևմտյան մաս էին տեղափոխվել մեծ թվով նախարարներ: Եվ երբ հռոմեացիները վերացրին իրենց ենթակայության տակ գտնվող հայկական թագավորությունը, հայ նախարարները նամակով դիմեցին Խոսրով Գ-ին՝ նրան խնդրելով ոխ չպահել և իրենց վերցնել իր ենթակայության ներքո: Խոսրովը, միանգամայն ճիշտ վարվելով, նրանց վերցրեց իր հովանու տակ: Նա նրանց վերադարձրեց իրենց կալվածքները, իսկ եթե ինչ-ինչ կալվածքներ ուրիշների էին հանձնվել, դրանք փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին: Խոսրովը միաժամանակ լուրջ քայլեր ձեռնարկեց տրոհված թագավորության երկու մասերը վերամիավորելու ուղղությամբ: Նա նամակով դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավորության՝ կայսրությանն անցած հողերը: Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց Խոսրով Գ-ի խնդրանքին: Վերջինս, կամենալով քաղաքական-իրավական տեսք տալ երկրի վերամիավորմանը, հաստատեց նոր «Գահնամակ»-ը, որում տեղ գտան թագավորության թե’ արևելյան և թե’ արևմտյան մասերի նախարարությունները:

Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը: Հայոց թագավորության վերամիավորումը նրա սրտով չէր, բայց ստիպված եղավ համակերպվել, որովհետև արտաքնապես հնարավոր չէր մեղադրել Հայոց թագավորին: Սակայն երբ Խոսրովն առանց պարսից թագավորի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Սահակ Պարթևին, նրանից բացատրություն պահանջեցին: Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից: Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին: Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան: Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան: Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին: Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը: Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում:

Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին: Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես: Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414թթ.):

Վռամշապուհ- 388-414

Վռամշապուհի գահակալության երկար ժամանակաշրջանը եղավ արտաքին խաղաղության և ներքին հանգստության շրջան: Նրա օրոք հայ մշակույթը մեծ վերելք ապրեց, սակայն քաղաքական ասպարեզում՝ հակառակ Խոսրովի, նա իր առջև երբեք մեծ խնդիրներ չդրեց: Վռամշապուհի օրոք հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրա օժանդակությամբ, ստեղծեց հայոց գրերը: Հասկանալով, որ Վռամշապուհը գտնվում է պարսկական գերիշխանության ներքո, Բյուգանդական կայսրությունը (այդպես էր կոչվում Արևելահռոմեական կայսրությունը 395թ. հետո) գրերի գյուտից շատ չանցած հետ վերցրեց Մեծ Հայքի թագավորության արևմտյան երկրամասերը: Չնայած Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով կրկին Հայոց գահ բարձրացավ պարսկական գերությունից ազատված Խոսրով Գ-ն, սակայն նա գահակալեց ընդամենը մի քանի ամիս: Կամենալով հայերին վարժեցնել օտար տիրապետությանը, պարսից արքան Հայոց թագավոր կարգեց իր որդի Շապուհին (415-419թթ.): Սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել հայ նախարարների համակրանքը, և Մովսես Խորենացու խոսքերով «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»: Շատ չանցած՝ Տիզբոն վերադառնալիս նա սպանվեց: 422թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև հաշտություն կնքվեց, որից հետո պարսից թագավորի համաձայնությամբ Արևելյան Հայաստանում գահ բարձրացավ Վռամշապուհի որդի Արտաշես (Արտաշիր) Արշակունին:

Արտաշեսն էլ իր վեցամյա թագավորության ընթացքում չկարողացավ կարգավորել հարաբերությունները նախարարների հետ, որոնք հակադրվում էին նրան: Սահակ Պարթևը հանդես էր գալիս թագավորի հետ ձեռք ձեռքի տված՝ փորձելով ամեն գնով փրկել թագավորական իշխանությունը: Նա ամեն ինչ արեց՝ թագավորին հաշտեցնելու անհնազանդ նախարարների հետ: Սակայն կաթողիկոսը հաջողության չհասավ, քանի որ պարսից արքունիքն իր կողմը գրավեց ոչ ժառանգատեր նախարարներին՝ նրանց հրապուրելով ժառանգատեր դարձնելու խոստումով: Պարսից արքունիքը փորձ արեց իր կողմը գրավել նաև Սահակ Պարթևին՝ խոստանալով նոր տիրույթներ ու առանձնաշնորհումներ: Սակայն հայրենասեր կաթողիկոսը գործարքի չգնաց: Այսուհանդերձ, 428թ. Արտաշեսը պարսից արքունիքի կողմից գահընկեց արվեց, իսկ Սահակ Պարթևը զրկվեց կաթողիկոսական իշխանությունից: Արևելահայկական թագավորությունն ընկավ: Երկիրն անդամահատվեց: Նրանից անջատվեցին և հարևան վարչական միավորներին կցվեցին մի շարք երկրամասեր: Երկրի հիմնական տարածքը վերածվեց մեծ ինքնավարություն ունեցող պարսկական մարզի, որը կառավարվելու էր պարսիկ մարզպանի կողմից:

Հայ ժողովուրդն ստիպված էր համառ ու երկարատև պայքար մղել իր պետական անկախության վերականգնման համար, հասկանալով, որ այդ նպատակին կարող է հասնել միայն ազգային միասնությամբ:

Շապուհ պարսիկ- 414-420

Պարսից Սասանյան արքա Հազկերտ I-ը 416 թ. հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու` հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։ 419 թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է։ Հայաստանում սկսվում է ազատագրական պայքար Ներսես Ճիճրակեցու գլխավորությամբ, ինչպես նաև վերսկսվում են բյուզանդա-պարսկական պատերազմները։

Արտաշես IV- 422-428

Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Դ-ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։

Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Դ լինելով «անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի», հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացավ Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։