Հանդիպում մառդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցի հետ

Հատուկ հյուր ՝ Իվետա Շահբազյան
Օր՝ հունվարի 25 13։00-14։00
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի Քոլեջ / Անդրանիկի 92/1 /, Վերնատուն
Թեմա՝ <<Երեխաների իրավունքներ>>

Ես պաշտպանված կլինեմ, եթե իմանամ իմ իրավունքները և թույլ չտամ դրանք ոտնահարել, ինչպես նաև հարգեմ դիմացինիս իրավունքները։

Մենք ուսանողների հետ շատ ենք քննարկել մեր իրավունքները, փորձել հասկանալ որքանով է հասարակությունը ծանոթ իր իրավունքներին և ինչ գործոններ են ազդում մեր իրավունքների անտեսման, ոտնահարման վրա։

Այսպիսով՝ կհանդիպենք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակցի՝ Իվետա Շահբազյանի հետ և կքննարկենք երեխաների իրավունքը, իրավունքը հայ հասարակության շրջանում, իրավունքի պաշտպանությունը պետության կողմից և այլ հարցեր, որոնք հետաքրիր են ուսանողներին։

Նախապատրաստական աշխատանք
Նախապես ուսումնասիրել Երեխաների իրավունքները, երեխաների իրավունքները պաշտպանող կառույցներն ու կազմակերպությունները և կազմել կառուցողական և գրագետ հարցեր։ Ինչպես նաև կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցի հետ և հրավիրել քննարկման։ 

Հղումներ
Երեխայի իրավունքի իրական և փաստաթղթային դրսևորումները
ՄԱՆԿԱՏԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԾԵԾՈՒՄ ԵՆ, ՆՎԱՍՏԱՑՆՈՒՄ. ԻՆՉՈՒ՞ Է ԴԱ ՀՆԱՐԱՎՈՐ

Հատուկ հյուր՝ Սոսե Թուխարյան
Օր՝ հունվարի 20
Վայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի Քոլեջ / Անդրանիկի 92/1 /
Թեմա՝ <<Հայաստան-Գերմանիա երկրների օրենքներ>>

Հանդիպում- քննարկում Փաստաբանական Գրասենյակի անդամ Սոսե Թուխարյանի հետ, ով վերջերս է վերադարձել Գերմանիայում ՝ մագիստրոսական կրթությունը ստանալուց հետո։

Սոսեն կխոսի երկրների տարբերությունների մասին իրավական տեսանկյունից։ Զուգահեռներ կանցկացնենք Հայաստանում և Գերմանիայում գործող օրենքների մասին։